ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության ընթացքին: Նա այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում եւ տեսանյութ հրապարակել:
Տեսանյութում երեւում է, որ նրան այդ հատվածում դիմավորում է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Փաշինյանին նաեւ զերկուցում են, որ սահմանը խախտելու միջադեպեր չեն արձանագրվել: