Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը ներկայանում է ՔԿ. նա մանրամասներ է հայտնել

ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը ինքնակամ ներկայանում է Քննչական կոմիտե: Նրա հետ են նաև ԱԺ մի քանի պատգամավորներ:

«Շուրջ երեք օր է՝ մամուլում հայտնված ձայնագրության հետ կապված ինչ-որ ձերբակալություններ են իրականցնում՝ ինձ հետ կապելով դրանք: Տասնյակից ավելի մարդկանց են արդեն 72-ժամյա ռեժիմով ձերբակակել՝ նրանց թվում նաև երկու կնոջ: Իբր թե իմ դեմ քրեական գործի շրջանակներում է, նույնիսկ մեկին այսօր տանում են կալանքի՝ ինձ օժանդակելու մեղադրանքով, բայց իմ նկատմամբ որևէ գործ չի հարուցվել, ինձ ծանուցում չի եկել: մարդկանց ձերբակալել են, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծեն, ցուցմունք կորզեն»,-Քննչական կոմիտեի բակում ասաց Գերասիմ Վարդանյանը՝ շեշտելով, որ իր նկատմամբ հարուցված գործ չկա: