Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բայց ոնց կարա ըտենց բան լինի». Փաշինյանը՝ իրեն հարց տվող քաղաքացուն

Մաքառումների ժամանակն ավարտվել է, եկել է ապրելու ժամանակը, Սյունիքում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ամեն ինչ էլ արել եմ, ինչ հնարավոր է՝ արել եմ, անհնարինն էլ, բայց մենք պետք է մեր անցած ճանապարհից հետևություն անենք»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ չպետք է թողնել, որ «ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ»։

«Ինձ ձեր աջակցությունն է պետք, եթե իմանամ, որ ինչ-որ բան սխալ եմ անում՝ չեմ կարա…, եթե իմանամ, որ վատ բան եմ անում… ասում են՝ դավաճան, եթե ես իմանամ… ձեր աչքերի մեջ ո՞նց կնայեմ, ո՞նց կգամ ձեր մեջ կկանգնեմ։ Ես այնքան համոզված եմ, որ ճիշտ բան եմ անում ու դա անում եմ ձեզ համար»,- ասել է վարչապետը։