Search
Close this search box.

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ

«Սրբազան պայքար»-ը թելեգրամյան էջում հայտնում է․ «Սիրելի հայրենակիցներ, հունիսի 17-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պահանջով և ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ ԱԺ-ում գումարվելու է արտահերթ նիստ՝ Կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորելու անհրաժեշտության մասին ԱԺ ուղերձի ընդունման մասին։

Այս նիստը կարող է կայանալ, եթե ԱԺ մեծամասնությունը ևս մասնակցի նիստին և ապահովի քվորում։

Սիրելի հայրենակիցներ, գործ ունենք անելու։ Առաջարկում ենք՝ ձեզ հարմար տարբերակով կապ հաստատել ՔՊ պատգամավորների հետ և քաղաքակիրթ տարբերակով նրանց կոչ անել իրացնել իրեց պարտավորությունը, մասնակցել նիստին և քննարկման առարկա դարձնել համազգային հետաքրքրություն ներկայացնող հարցը։

ՔՊ պատգամավորների հետ կապ կարող եք հաստատել

* զանգահարելով նրանց

* նշելով նրանց սոցցանցերի ձեր հրապարակումներում

* նամակներ գրելով նրանց էլ. փոստին

* նամակներ գրելով նրանց սոցցացնցային հաշիվներին։

Սիրելիներ, կարևոր է որպեսզի ժողովրդի ձայնը տեղ հասնի։ Այս երկու օրվա ընթացքում ՔՊ պատգամավորները պետք է հազարավոր զանգեր ու նամակներ ստանան, սոցիալական ցանցերը պետք է հեղեղվեն նրանց ուղղված կոչերով։

Ի գործ, սիրելի հայրենակիցներ»։