Search
Close this search box.

Վրաստանում ամբողջ գիշեր տոնել են պատմական նվաճումը

Տասնյակ հազարավոր երկրպագուներ դուրս են եկել Թբիլիսիի և Վրաստանի այլ քաղաքների փողոցներ այն բանից հետո, երբ այդ երկրի ֆուտբոլի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Պորտուգալիային և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ փուլ:

Երկրպագուները մեքենաներով շրջել են մայրաքաղաքում, ուրախ բացականչել և ծածանել դրոշներ: Հազարավոր մարդիկ հավաքվել են հրապարակներում՝ վանկարկելով «Վրաստան», շնորհավորելով միմյանց և երգելով ազգային երգեր։
Երկրպագուները տեղի ԶԼՄ-ների հետ խոստովանել են, որ նման բան Թբիլիսիում չի եղել 1981 թվականի մայիսի 13-ից ի վեր, երբ Թբիլիսիի «Դինամոն» Եվրոպայի գավաթի հաղթողների գավաթի եզրափակիչ խաղում 2-1 հաշվով հաղթել է Կարլ Զեյսին (ԳԴՀ):

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն դուրս է եկել ուրախ երկրպագուների մոտ, շնորհավորել նրանց հաղթանակի կապակցությամբ և կոչ արել բոլորին պատրաստվել Իսպանիայի հավաքականի հետ 1/8 եզրափակիչ խաղին։
Խոսելով իսպանացիների հետ առաջիկա հանդիպման մասին՝ Կոբախիձեն հնչեցրել է հետևյալ կարգախոսը. «Անգամ ամենաուժեղ մրցակցի հետ խաղալիս պետք է հիշել, որ «գնդակը կլոր է»։