Պոտենցիալ վտանգավոր 2024 MK աստերոիդը անցած գիշեր մոտ 300 հազար կիլոմետր հեռավորության վրա անցել է Երկրի մոտով: Այս մասին կիրակի օրը հայտնել են Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտում:
Աստերոիդի թռիչքը դիտարկվել է ինստիտուտի աստղադիտակների միջոցով:
Աստղագետների կարծիքով՝ երկնային մարմինը պատկանում է Ապոլոն խմբին։ Քարի չափերը տատանվում են 120-ից 260 մետրի սահմաններում։ Աստերոիդն առաջին անգամ նկատվել է 2024 թվականի հունիսի 16-ին։