Վիկտոր Օրբանի մասնակցությունը ԼՂ–ում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին սկանդալ է ԵՄ–ի համար. ԵԽ պատգամավոր

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին սկանդալ է ԵՄ-ի համար: Նման հայտարարություն է արել Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն։

«Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների գագաթնաժողովին Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ, այն էլ Ղարաբաղի քաղաքում, ամոթ է Հունգարիայի և սկանդալ՝ Եվրոպայի համար։ Արդյո՞ք, Հունգարիայի վարչապետ Օրբանը կասկածի տակ է դնում Կիպրոսի խնդիրը». — գրել է Լուազոն X սոցիալական ցանցում:

Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ-ից մանդատ չի ստացել այն Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) գագաթնաժողովում ներկայացնելու համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։