Search
Close this search box.

Վթարի պատճառով ջուր չի լինելու

Please enter a valid URL

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հետևյալ տարածքների ջրամատակարարման դադարեցման մասին:

Ս.թ. հուլիսի 24-ին ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Ավետիսյան փողոցի և նրբանցքների, Չարենցի 3-րդ նրբանցքի, Խ.Աբովյան 4-րդ նրբանցքի, Դարմոյան 2-րդ նրբանցքի, Նալբանդյան, Ազատամարտիկների, Մ. Մաշտոցի և Շիրազի փողոցների ջրամատակարարումը:

Ս.թ. հուլիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 25-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Ագարակ, Ոսկեհատ, Ուջան, Շամիրամ, Կոշ, Արագածոտն, Դպրեվանք, Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: