Ապարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը լավ նորություն է հայտնում․
Այսօր վերջապես մեզ հասան Ֆրանսիայի Նիցցա քաղաքի կողմից Ապարանի համայնքապետարանին նվիրաբերած Lignes d’Azur — Métropole Nice Côte d’Azur-ի 2 ավտոբուսները, որոնք մայիսի 16-ից SOS-Arménie Côte d’Azur ասոցիացիայի կողմից (վարորդներ Արտակ Հակոբյան, Ֆիլիպ Լուիս, Ղազարյան Արտակ և ասոցիացիայի նախագահ Սամսոն Օզարարատ) ճանապաարհ էին ընկել դեպի Հայաստան:
Մեր անկեղծ շնորհակալությունը Նիցցա քաղաքին և հատկապես քաղաքապետի և Նիցցա-Կոտ դ’Ազուր մետրոպոլիայի նախագահ պարոն Քրիստիան Էստրոզիին, փոխքաղաքապետ պարոն Գաել Նոֆրիին և խորհրդական պարոն Պիեռ Ֆիորիին իրենց նվիրատվության, ինչպես նաև SOS-Arménie Côte d’Azur ասոցիացիայի ողջ թիմին՝ նախագահ Սամսոն Օզարարատին, գլխավոր քարտուղար Վահագն Մովսեսյանին, և Կառավարման Խորհրդի անդամ, մեր հայրենակից Արտակ Հակոբյանին իրենց ջանքերի ու շատ օգտակար աջակցության համար: