«Վեոլիա ջուր» ընկերությունը գրում է․
«Երեկ երեկոյան՝ ժամը 18։30-ին, «Վեոլիա ջուր» ընկերության կարգավարական ծառայությունը թիմին տեղեկացրեց, որ «Լոկատոր» համակարգը ցույց է տալիս «Արզնի 2» ջրատարի ջրաքանակի նվազում՝ վայրկյանում 400 լիտրի չափով:
Վեոլիա Ջուր ընկերության «Արաբկիր» շահագործման տեղամասն անմիջապես մեկնեց վթարը վերացնելու: Մեր մասնագետները փոխել են գետի հունը տվյալ հատվածում, իջեցրել ջրի մակարդակը, որպեսզի եռակցման միջոցով ջրատարի պոկված «կարերը» վերականգնեն:
Աշխատանքը բարդ է, քանի որ ընթանում է դժվարին պայմաններում։ #ՎեոլիաԹիմն աշխատում է ջրի մեջ, աշխատանքը չի դադարեցվել ամբողջ գիշեր, որպեսզի հնարավոր լինի հայտարարված ժամին ջրամատակարարումը վերականգնել»: