Այսօր՝ հունիսի 13-ին, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը. դատարանը մեղավոր ճանաչեց Վազգեն Մանուկյանին եւ դատապարտեց տուգանքի՝ 400 հազար դրամի չափով։
Վազգեն Մանուկյանի գործով դատապաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդեւանյանը հայտնեցին, որ կբողոքարկեն դատավճիռը։ Նրանք պահանջում են արդարացման դատավճիռ։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։