Search
Close this search box.

«Սպասեք լուրերի». Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր տեղի ունեցավ մեր 4-րդ հեծանվային զբոսանքը Երևանում՝ 20 կմ: Հեծանիվը ընկերություն է, հեծանիվը համբերություն է, հեծանիվը կամք է. կեցցե՛ հեծանիվը։
Հ.Գ. Այսօր որոշում կայացրեցինք օգոստոսին կազմակերպել «Սևանի շուրջ» սիրողական (զբոսաշրջային) հեծանվային եռօրյա արշավը: Մասնակիցների չափանիշները կորոշվեն և կհրապարակվեն առաջիկայում. խնդիրն այն է, որ արշավի մասնակիցներից կպահանջվի օրական մոտ 70 կմ հեծանիվ վարել և մասնակցելու հնարավորություն տալուց առաջ նախ պետք է համոզվել, որ պոտենցիալ մասնակցի առողջությունը եւ հմտությունները բավարարում են դրա համար: Սպասեք լուրերի»։