Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահն այցելել է իրենց գրասենյակ։
«Արցախցիների իրավունքների պաշտպանության հարցերի և վերջիններիս համար Հայաստանի Հանրապետությունում ծագող հիմնական խնդիրների լուծման վերաբերյալ Սամվել Շահրամանյանի հետաքրքրությանն ի պատասխան՝ հայտնել ենք մեր պատրաստակամությունը որակյալ փաստաբանական ծառայության մատուցումը շարունակելու հարցում՝ ուշադրության կենտրոնում պահելով բռնի տեղահանված արցախահայության իրավունքները։
Նախագահ Սամվել Շահրամանյանը շնորհակալությունն է հայտնել՝ արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում հետևողականության և մեր կողմից իրականացվող աշխատանքի համար», — գրել է փաստաբանը։