Սամվել Բաբայանը լավ կլինի պատմի, թե Արցախում ստացած վարկերը ինչի վրա է ծախսել և Ռուբեն Վարդանյանից ինչ պաշտոն էր ուզում

Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սամվել Բաբայանը, ով մեծ ներդրում ունի Արցախյան առաջին պատերազմում, այսօր վերածվել է Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի էժանագին քարոզիչի։

Բաբայանը բազմաթիվ լկտի ստերի շարքում կրկին զրպարտել է նաև Ռուբեն Վարդանյանին։

Սամվել Բաբայանը լավ կլինի պատմի, թե Արցախի ներդրումային հիմնադրամից իր համար ստացած վարկերը, այդ թվում պատերազմից հետո, ինչի վրա է ծախսել կամ Ռուբեն Վարդանյանից ինչ պաշտոն էր ուզում՝ անընդհատ հանդիպում խնդրելով։

Բոլորը պատասխան են տալու՝ շարասյունով հերթ կանգնելով»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։