Եթե գյուղում դպրոց չկա, մանկապարտեզ չկա, տաք ջուր չկա և բարեկեցության պայման չկա՝ ինչո՞ւ պետք է չարտագաղթեն մարդիկ: Այս մասին Շաքիի ջրվեժի տարածքում Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
«Մեր խնդիրն այն է, որ գյուղում ապրելը չնշանակի վատ ապրել, ու մարդը լավ ապրելու համար ստիպված գնա քաղաք»,- նշեց նա:
Փաշինյանի խոսքով՝ առանց ոռոգման ջրի գյուղերը չեն կարող չդատարկվել:
«Խաղաղության պարագայում զբոսաշրջային մեծ հոսքեր կգնան գյուղ: Սահմանամերձ համայնքներում մարդիկ հարցնում են ինձ՝ արդյո՞ք հույս կա, որ իրենց մոտ էլ սահմանազատում կլինի: Անասունը գնում անցնում է այն կողմ ու կորցնում են նրան:
Սյունիքի եռօրյա այցս քաղաքական կեղծիքի բացահայտման մեծ միջոցառում դարձավ: Սահմանազատման գործընթացը որպես աղետ են ներկայացնում, բայց մարդիկ ուզում են, որ լինի դա»,- նշեց նա: