Ռուսաստանը Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձրել է 95 ռուս զինվորականի, իսկ դրա դիմաց Ուկրաինայի զինված ուժերին են փոխանցվել 95 ռազմագերիների։ Այս մասին «ՏԱՍՍ» լրատվական ծառայության փոխանցմամբ հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերությունից վերադարձած զինվորականներին տրամադրվել է հոգեբանական օգնություն, նրանք օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով կտեղափոխվեն Մոսկվա։