Search
Close this search box.

Ռուսաստանից մեկնաբանել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարությունը

Անհրաժեշտ է սպասել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) երկրի դուրս գալու որոշման վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հայտարարությանը, կարծում է Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը: Lenta.ru-ի հետ զրույցում սենատորը մեկնաբանել է Հայաստանի ղեկավարի պատասխանը ՀԱՊԿ-ում երկրի իրավիճակի մասին ընդդիմադիր պատգամավորին:

«Նման հայտարարություններն, իհարկե, ուշադրություն են գրավում, բայց երբեմն դրանք արվում են խորհրդարանում հուզական վիճաբանության թեժ պահին։ Դրա համար էլ մենք՝ որպես ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկեր, երևի պետք է սպասենք վարչապետի պաշտոնական հայտարարությանը, այլապես այդ ամենը կախված կլինի օդում և անորոշություն կստեղծի, ինչը շատ ցավալի է Հայաստանի համար՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ», — ասել Է Կարասինը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հանրապետությունը ցանկանում է դուրս գալ ՀԱՊԿ-ից: Նրա խոսքով՝ ժամկետները դեռ որոշված չեն։