Search
Close this search box.

«Ռուսաստանը պատրաստ է»․ Պեսկով

Ռուսաստանը բաց է Ուկրաինայում իրավիճակի շուրջ երկխոսության համար, այդ թվում՝ միջնորդների մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համապատասխան առաջարկին, հաղորդում է РИА Новости-ն։

«Ռուսաստանը բաց է մնում Ուկրաինայի իրավիճակի շուրջ երկխոսության համար, բայց իր նպատակներին հասնելու պայմանով։ Նախագահ Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը բաց է ցանկացած շփման, ցանկացած երկխոսության համար»,- նշել է Պեսկովը։