Մոսկվան կպատասխանի Ռուսաստանի վիզային կենտրոնը փակելու ԱՄՆ-ի որոշմանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» — ին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նման միջոցառումների իրականացման դեպքում ռուսական կողմը համարժեք պատասխան կտա», — ասել է նա:
Նշվում է, որ այսօր ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտնել է, որ ամերիկյան կողմը որոշել է փակել Ռուսաստանի վիզային կենտրոնը ՝ Վաշինգտոնի և Նյու Յորքի մասնաճյուղերում: Նա նշել է, որ ԱՄՆ-ն չի պարզաբանել ընդունված որոշման պատճառները։