Search
Close this search box.

Ռուբինյանը նշել է՝ որ դեպքում է խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր համարում հենց վաղը

Եթե ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում՝ ես խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով COP29-ի գագաթաժողովին ստորագրվի խաղաղության պայմանագիրը։

«Մենք համարում ենք, որ այո, մոտ ենք խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականցնելուն և մենք մեր կողմից պատրաստ ենք շատ արագ ամբողջականացնել այն և ստորագրել։ Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ ամբողջականացված չէ»,-ասաց նա։

Հարցին, թե Բաքվից հայտարարել էին, որ ստացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանի պատասխանը և որոշ կետերում դրական դինամիկա են նկատում, արդյո՞ք կարելի է ենթադրել, որ հայկական կողմը երկու հիմնարար հարցերում փոխել է տեսակետը՝ Ռուբինյանն արձագանքեց, որ ոչ՝ տարածքային ամբողջականության ճանաչման և տարածաշրջնային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում հայկական կողմի դիրքորոշումը նույնն է։

«Տարածարջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում մեր դիրքորոշումն այն է, որ ուզում ենք, որ այդ ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն՝ հիմնված կողմերի ինքիշխանության և իրավազորության, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների ներքո։ Տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերն ունեն համաձայնություն, որը ֆիքսվել է կողմերի միջև մի շարք հանդիպումներին։ Եթե այս բոլոր համաձայնությունները արտահայտվեն խաղաղության պայմանագրում, այն կարելի է շատ արագ ստորագրել»,-ասաց Ռուբենյանը։

Իսկ թե այդ դեպքում պայմանագրում ի՞նչն են դրական համարում, նա նշեց, որ չի կարող ասել։

Ռուբինյանը նշեց, որ Բաքվի հայտարարությունը ՀՀ Սահմանդրության փոփոխության և մյուս հարցերում ԱԳՆ-ից պատասխանել են և ինքն այդ տեսակետը կիսում է, որ դրանով դորպեդահարում են խաղաղության գործընթացին։