ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր՝ հուլիսի 24-ին, ելույթ կունենա և կանդրադառնա նախագահական մրցապայքարից դուրս գալու իր վերջին որոշմանը, գրում է Washington Post-ը:
Սա կլինի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջին հրապարակային ելույթը հուլիսի 21-ից հետո, երբ հայտնի դարձավ նրա՝ նախագահական ընտրապայքարը լքելու մասին:
«Երեկոյան՝ ժամը 8-ին, ես ելույթ կունենամ ժողովրդի առջև՝ խոսելու ապագայի մասին, և թե ինչպես եմ ավարտելու աշխատանքս ամերիկացի ժողովրդի համար»,-գրել է Ջո Բայդենը X-ի իր միկրոբլոգում։