Search
Close this search box.

Ջո Բայդենի և Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարությունը՝ Հարավային Կովկասի վերաբերյալ

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը։ Այս մասին ասված է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ փարիզյան բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության մեջ։

«Միացյալ Նահանգները և Ֆրանսիան վերահաստատում են Վրաստանի ժողովրդին նրա եվրաատլանտյան ձգտումներում աջակցելու իրենց հանձնառությունը։ Նախագահները կոչ են անում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հարգել հանրության ցանկությունները և վերադառնալ եվրատլանտյան ուղի։

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի և ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա: Նրանք աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրացիային՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների», — ասվում է Ջո Բայդենի և Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարության մեջ։