ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախընտրական բանավեճում հաստատել է, որ իր մրցակիցը ցանկանում է երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ի կազմից։ Բացի այդ, նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «ռազմական հանցագործ» է անվանել, գրում է Liga-ն։
«Թրափմն ուզում է, որ ԱՄՆ-ն դուրս գա ՆԱՏՕ-ից, բայց ուժը մեր դաշինքի մեջ է։ Մենք չէինք կարող խուսափել Եվրոպայում մեծ պատերազմից, եթե չլիներ մեր դաշնակցությունը»,- ասել է Բայդենը։
«Պուտինը ռազմական հանցագործ է, որը կանգ չի առնի Ուկրաինայում ագրեսիայի վրա, այլ կգնա ավելի հեռու՝ Լեհաստան, Բելառուս և ՆԱՏՕ-ի այլ երկրներ»,- հավելել է Բայդենը։
Իր հերթին, Թրամփը հայտարարել է, որ «Բայդենի վատ դիրքորոշման պատճառով Ուկրաինան չի հաղթի այս պատերազմում»։ Թրամփի խոսքով՝ Բայդենը «երկիրը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ»։