Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկը, քանի որ դա ձեռնտու կլինի Ուկրաինայի զինված ուժերին։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Bild-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ նման դիրքորոշում ունի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Միևնույն ժամանակ, Օրբանը բացատրել է, որ Պուտինի դիրքորոշումը կապված է Ռուսաստանի հաղթանակի հանդեպ նրա վստահության հետ։
«Պուտինը չի կարող պարտվել, դա շատ տրամաբանական է։ Եթե հաշվի առնենք փաստերը, զինվորների քանակը, զենքը և տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են պատերազմում, ապա Ռուսաստանին հաղթելը դժվար է պատկերացնել»,- ասել է Օրբանը։