Պացիենտներից երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը` միջին ծանրության. Առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Երևան-Սևան ճանապարհին երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներին։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:

«Պացիենտներից երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը` միջին ծանրության։

Մեր բուժաշխատողներն անում են հնարավոր ամեն ինչ նրանց ապաքինման համար։

Հանդիպեցի նաև տուժածների հարազատներին։

Մաղթում եմ առողջություն, արագ ապաքինում»,- նշված է գրառման մեջ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։