Search
Close this search box.

«Պարզվում է՝ խնդիր է ունեցել և լուրջ չի վերաբերվել». Դավիթ Հակոբյան

«Ես իրեն տխուր չեմ կարողանում հիշել, կյանքով ու երջանկությամբ լիքն էր, բոլորին երջանկություն սովորեցնող ու ցավերին թեթև նայող էր»,- դերասանուհի Լալա Մնացականյանի մասին խոսելիս՝ ասաց դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանը։ «Պարզվում է՝ խնդիր է ունեցել և առանձնապես լուրջ չի վերաբերվել դրան, բայց եթե էդ տեսակի հիվանդություն էր, սպասելի էր»,- նշեց նա:

Սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը մահացել է հունիսի 22-ի գիշերը: Նա 66 տարեկան էր: