Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու վերաբերյալ:
Պաղեստինի արտգործնախարարությունը շեշտել է հայ և պաղեստինցի ժողովուրդների պատմական և եղբայրական հարաբերությունների խորությունը՝ ընդգծելով, որ այս ճանաչումը, որն արտահայտում է պատմական հարաբերությունների իսկությունը, համահունչ է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի համապատասխան բոլոր բանաձևերին:
Պաղեստինի ԱԳՆ-ն սա համարել է իրական ներդրում խաղաղության մեջ և գործնական քայլ՝ աջակցելու միջազգայնորեն ընդունված երկու պետություն սկզբունքով լուծմանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ վերջ դնելով իսրայելական օկուպացիային և ձեռք բերելով Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունք:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստինի Պետությունը։