Search
Close this search box.

ՈւՂԻՂ. Ոստիկանները Վեդիում հսկել են հանրային լսումներ կոչված խայտառակությունը

Վեդի խոշորացված համայնքի Գինեվետ բնակավայրում հուլիսի 10-ին Վեդիում ցեմենտի գործարանի կառուցման աղմկահարույց նախագծի շուրջ 4-րդ հանրային լսումներն իրականացնելու համար ՏԻՄ-ը չի ապահովել բավարար պայմաններ՝ բոլոր շահագրգիռ կողմերի պատշաճ ներգրավման համար։

Հանրային լսումները հսկել են ոստիկանները՝ համայնքի ու հարևան բնակավայրերի բնակիչներին թույլ չտալով մասնակցել դրանց։ Պատճառաբանել են, թե դահլիճում տեղ չկա։

Գինեվետի գյուղապետարանում անցկացվող հանրային լսումներին համայքի բնակիչներից մասնակցել են միայն համայնքապետարանի աշխատակիցները։