Բագրատ Սրբազանը Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղում է: Նա այցելում է բնակիչներին:
Նշենք, որ Սրբազանը արդենն երրորդ օրն է, ինչ Սյունիքում է: Նախօրեին նա այցելել է Ներքին Հանդ, Դավիթ Բեկ համայնքներ, ապա Կապան քաղաք: Բագրատ Սրբազանը նախօրեին վաղ առավոտյան բարձրացել էր Խուստուփ լեռը, այցելել Գարեգին Նժդեհի շիրիմին:
Բնակիչների հետ հանդիպումներում Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ իր պայքարից չի նահանջելու: