Հայտնել էինք, որ այսօր 09։50-ի սահմաններում Կոտայքի մարզի Եղվարդի վարչական տարածքում՝ «Լճեր» կոչվող հատվածում ուսումնամարզական ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ Այն բախվել է քարերին, ապա՝ հողաթմբին։ Կան զոհեր։
«Սպուտնիկ Արմենիա»-ի տվյալներով վթարի հետևանքով զոհվածները երկու կուրսանտներ են։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները, դատաբժիշկները։