Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 24-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավ-արևելյան է՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին, Արագածոտնի նախալեռներում, Արմավիրում և Կոտայքում սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում հունիսի 24-ին և 28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Հունիսի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հունիսի 24–ի ցերեկը կլինի 33-35 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +26…+28 աստիճան։