Search
Close this search box.

Ոստիկանության բռնnւթյnւնները դատապարտած քաղաքական ուժերի և հասարակական կառույցների ցանկը

«Ազգային ճակատ»-ը հայտնում է․ «Այն բանից հետո, երբ ոստիկանությունը հարձակվեց խաղաղ ցուցարարների վրա, Բագրատ Սրբազանը դիմել է քաղաքական ուժերին՝ պահանջելով դիրքորոշում հայտնել ոստիկանների գործողությունների վերաբերյալ։

Սրբազան Հոր կոչին առաջինն արձագանքել է «Հայրենիք» կուսակցությունը, որը խստորեն դատապարտել է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից առանց օրինական հիմքերի բիրտ ուժի և հատուկ միջոցների կիրառումը։

Քիչ անց հայտարարություն են տարածել նաև «Ապրելու երկիր», Հանրապետական կուսակցություն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, Ժառանգությունը, ՀայաՔվե-ն, Ազգային-ժողովրդավարական Բևեռը և բազում այլ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ ու միավորումներ։ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Ներկայացնում ենք մինչ այս պահը Ոստիկանության բռնությունները դատապարտած քաղաքական ուժերի և հասարակական կառույցների ցանկը։

1. «Հայրենիք» կուսակցություն

2. «Ապրելու երկիր» կուսակցություն

3. Հայաստանի հանրապետական կուսակցություն

4. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

5. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

6. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ

7. Հայ Ազգային Կոնգրես

8. Ազգային-ժողովրդավարական Բևեռ

9. «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնություն

10. «Դեմոկրատական Այլընտրանք» կուսակցություն

11. «Ազգային Միաբանություն» կուսակցություն

12. «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության

13. Ազգային ժողովրդավարական միություն

14. «Շանթ Դաշինք» կուսակցություն

15. «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցություն

16. Ազգային ինքնորոշում միավորում

17. «Ազգային անվտանգություն» կուսակցություն

18. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն

19. ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհուրդ

20. Արցախի Տեղեկատվական շտաբ

21. Հայաստանի Ժուռնալիստների միություն

22. «Հայրենիքի Վահան» պահեստազորի սպաների միություն

23. Դիվանագետների համահայկական խորհուրդ

24. «Որդիների կանչ» ՀԿ

25. «ՀԱՅՐԵՆԻՔ» ՀԿ հայ աշխարհազորայինների ռազմահայրենասիրական միավորում

26. ՀՈՐՈՎԵԼ արհեստակցական կազմակերպությունների միություն

27. «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ

28. «Ժառանգություն» կուսակցություն

29. Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն

30. Ռեֆորմիստների կուսակցություն

31. «Մայր Հայաստան» Ժողովրդական շարժում

Մամուլի խնդիրներով զբաղվող 9 կազմակարեպություններ (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Երևանի մամուլի ակումբ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Լրագրողների «Ասպարեզ» ակումբ, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ — Հայաստան, Հանրային լրագրության ակումբ, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ և Գորիսի մամուլի ակումբ) իրենց աջակցությունն են հայտնել հունիսի 12-ին ոստիկանների գործողություններից տուժած ավելի քան 10 լրագրողներին և օպերատորներին՝ պահանջելով իշխանություններից ներողություն խնդրել տուժածներից։

Սիրելի հետևորդներ, ավելի քան վստահ ենք, որ նշված կազմակերպություններից բացի ոստիկանական վայրագությունները դատապարտել կամ դեռ կդատապարտեն այլ կառույցներ ևս։ Ուստի այս ցուցակը պարբերաբար կթարմացվի նոր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների անվանումներով»։