Ոսկեհասկ գյուղում տեղի է ունեցել պшյթյnւն՝ փլուզմամբ. փլատակներից դուրս են բերել երեխայի դին. կան վիրավորներ

Օգոստոսի 1-ին, ժամը 06:16-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ, ինչի հետևանքով Ն. Խ.-ն (ծնված 1993 թ.) և Փ. Խ.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները փլատակներից դուրս են բերել երեխայի (Լ. Խ.) մարմինը, շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը. փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։