Այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի օդանավակայանի մոտ գտնվող Արևելյան փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ տղամարդու դի կա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տեղում պարզվել է, որ ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էր և նշված վայրում 22-ամյա Արթուր Դ.-ն խոհանոցային դանակով զույգ նախաբազուկները կտրելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ զույգ նախաբազուկների շրջանում հայտնաբերվել են բազմակի կտրված վերքեր:
Ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են խոհանոցային դանակ, որով, ըստ նախնական տեղեկությունների՝ Արթուր Դ.-ն ինքնասպանություն է գործել:Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կայքիտեղեկություններով՝ ինքնասպանություն գործած Արթուր Դ.-ի հայրը տարիներ առաջ նույնպես ինքնասպանություն է գործել: