«ԱրմԼուր»-ին հայտնի է դարձել, որ «Հանրապետական շտապօգնության ծառայության» նորանշանակ տնօրեն Սահակ Հակոբյանին և ևս մի քանի անձի Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է: Նշվում է, որ վերջինին ձերբակալել են կաշառքի գործով և անգամ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար:
Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակն ավելի ուշ «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է, որ Սահակ Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել բժշկական կեղծ ախտորոշման հիմքով զորակոչիկին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: