Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը անդրադարձել է Եվրոպայի քաղաքական համայնքի համաժողովին, ՀՀ վարչապետ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը։
«Ես շատ խոսակցություններ եմ ունեցել այստեղ: Ինձ համար կարևոր է նաև զրույցը պարոն Փաշինյանի և Ալիևի հետ։ Այս տարին շատ կարևոր է այս տարածաշրջանի համար․ այն կարող է լինել խաղաղության տարի, եթե երկու կողմերն էլ վճռական ու համարձակ քայլեր ձեռնարկեն միմյանց նկատմամբ։ Օգտվեցի այս հնարավորությունից՝ խրախուսելու նրանց դա անել: Եվրոպան, որպես ամբողջություն, կուղեկցի Հայաստանին և Ադրբեջանին միմյանց հետ խաղաղություն հաստատելու ճանապարհին, որը երկար կտևի և կապահովի երկարաժամկետ լավ համագործակցություն այս երկու հարևան երկրների միջև», — նշել է Շոլցը։