ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այցելել եմ Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված աշխատանքներին եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
Առաջին կանգառն Աշտարակում էր: Համայնքի սուբվենցիոն ծրագրով 25 բնակավայրերում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ՝ 22,4 կմ երկարությամբ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 142,5 մլն դրամ է, որից 749,8 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:
Աշտարակում այցելեցի նաեւ նոր կառուցված խաղադաշտ: Ընդհանուր առմամբ, սուբվենցիոն ծրագրով Աշտարակ եւ Բազմաղբյուր բնակավայրերում կառուցվել է 4 խաղադաշտ: Ծրագրի արժեքը 267,3 մլն դրամ է, որից 93,5 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: