Search
Close this search box.

ՆԱՏՕ մտնելու համար Ուկրաինան պետք է շահի պատերազմը. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահի վարչակազմում հայտնել են, որ Ուկրաինան պետք է հաղթի պատերազմում, որը նրա դեմ վարում է Ռուսաստանը, որպեսզի մտնի Հյուսիսատլանտյան դաշինք։ Այս մասին ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի ապագան է, որը պետք է շատ բան անի, որպեսզի միանա դաշինքին, որը պետք է անեն նրա բոլոր անդամ երկրները։

«ՆԱՏՕ-ն եւ Միացյալ Նահանգներն ասել են, որ սկզբում Ուկրաինան պետքէ շահի այս պատերազմը (որպեսզի մտնի ՆԱՏՕ), եւ մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի նա հաղթի»,- նշել է Քիրբին։

Սպիտակ տան ներկայացուցիչը նաեւ նշել է, որ ցանկացած պարագայում պատերազմի ավարտից հետո Ուկրաինան կունենա երկար սահման ՌԴ-ի հետ եւ «անվտանգության սպառնալիք ուկրաինացի ժողովրդի համար»։

«Հենց այդ պատճառով նախագահ (Բայդենը) G7-ի հանդիպման ժամանակ ստորագրել է երկկողմ համաձայնագիր անվտանգության մասին… որպեսզի երկար ժամանակի ընթացքում Ուկրաինայի ռազմապաշտպանական համալիրը կարողանա ունենալ ինքնապաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչ։ Եվ դա ներառում է ԱՄՆ օգնությունը»,- նշել է Քիրբին։