Search
Close this search box.

«Նախանձն ու չկամությունը կերան մեր ազգին»․ Արմինե Գրիգորյան

«Նախանձն ու չկամությունը կերան մեր ազգին»,- 24TV-ի եթերում ասել է երգչուհի Արմինե Գրիգորյանը։ Խոսելով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման և իշխանությունների բռնաճնշումների մասին՝ երգչուհին նշել է․ «Ես շարժման կողմնակից եմ։ Չեմ կարծում այն մարել է, ձևաչափն է փոխվել։ Մեզ իսկապես իշխանափոխություն է պետք։ Ունենք պարտված իշխանավորներ, պարտված ղեկավարներ, որոնք նորից պատերազմ են ուզում, որ գնալով քչանանք, վերջանանք։ Չեմ կարծում, որ պարտադիր 2018-ի նման պետք է հանրահավքներ լինեն, և այլն, գուցե կարելի է գրագետ այլ լուծում գտնել։ Իմաստը ո՞րն է՝ գնալ, ծեծվել, ջարդվել։ Քանի որ իշխանությունները ոչնչի առջև չեն կանգնի, կծեծեն էլ, կջարդեն էլ»,- ասաց երգչուհին՝ ցանկություն հայտնելով, որպեսզի շարժումը հաջողի և Բագրատ Սրբազանի ազնիվ նպատակները կյանքի կոչվեն։