Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ենթադրում է Հյուսիսային Կորեայի հետ նոր բազային փաստաթղթի ստորագրում՝ համապարփակ ռազմավարական գործընկերության վերաբերյալ, գրում են ռուսական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ այսօր երեկոյան Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեա պետական այցի շրջանակներում հանգամանալից բանակցություններ կանցկացնի Կիմ Չեն Ընի հետ։ Կստորագրվեն երկկողմ փաստաթղթեր։
Հաղորդվում է նաև, որ ըստ Վաշինգթոնի՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին զենք է մատակարարում Ուկրաինայում պատերազմ վարելու համար, ինչը հերքվել է Փհենյանի և Մոսկվայի կողմից։