Search
Close this search box.

Մոսկվայի դատարանը հեռակա կալանավորել է Նավալնիի այրուն

Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա կալանք է սահմանել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրու՝ Յուլյա Նավալնայայի նկատմամբ՝ ծայրահեղական համայնքին մասնակցելու գործով։Նրան սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում։

Նրա նկատմամբ` որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը Ռուսաստանի Դաշնություն արտահանձնվելու կամ Ռուսաստանի տարածքում կալանքի տակ գտնվելու պահից երկու ամիս ժամկետով։

Փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտարարեց Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին` Խարպ գյուղի թիվ 3 ուղղիչ գաղութում։ Գերատեսչությունում հայտնել են, որ քաղաքական գործիչը վատացել է զբոսանքի ժամանակ և գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը։ Բժիշկները կես ժամից ավելի փորձել են նրան վերակենդանացնել, սակայն չեն կարողացել փրկել նրա կյանքը։