Search
Close this search box.

Մոլդովայի քաղավիացիան պարզաբանել է, թե ինչու են Երևանից Քիշնև չվերթի ուղևորները հայտնվել են Բուխարեստում

Երևան-Քիշնև չվերթի ինքնաթիռը, որը հարկադիր վայրէջք է կատարել Բուխարեստում, Մոլդովայի մայրաքաղաքում վայրէջք կատարելու համար հաստատում չի ստացել ավիափոխադրողի մեղքով, որը հանրապետության ավիացիոն իշխանություններին չի տեղեկացրել չվացուցակի փոփոխության մասին, հաղորդում է Մոլդովայի քաղաքացիական ավիացիայի մարմինը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանից FlyOne ավիաընկերության ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Քիշնևում տեղական ժամանակով ժամը 2: 00-ին: Փոխարենը ինքնաթիռը վայրէջք է կատարել Բուխարեստում, սակայն ուղևորներին մինչև ժամը 15.00-ն դուրս չեն թողել ինքնաթիռից։

«Ավիափոխադրողները պարտավոր են տեղեկացնել մարմիններին չվերթերի չվացուցակի ցանկացած փոփոխության մասին, սակայն RMO-EVN-RMO (Քիշնև-Երևան-Քիշնև) չվերթի դեպքում այդ պահանջները չեն կատարվել։ Քաղաքացիական ավիացիայի մարմնին օպերատորը չի տեղեկացրել ժամանակացույցի փոփոխությունների մասին 3 օր առաջ, ինչպես պահանջում է օրենսդրությունը: Արդյունքում այդ չվերթն անհրաժեշտ հաստատում չի ստացել»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Fly Օne» ավիաընկերության վարչության նախագահ Վլադիմիր Չեբոտարը հայտարարել էր` Երևան — Քիշնև չվերթի ինքնաթիռը կուղևորվի ոչ թե Մոլդովայի մայրաքաղաք, այլ կվերադառնա Հայաստան:
Չեբոտարը նշել է, որ ավիաընկերությունը ներկայում պարզում է չվերթի ժամանակ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները:
Նա նաև հայտնել էր, որ ինքնաթիռում կասկածելի անձինք են եղել։ Թռիչքի ընթացքում անձնակազմը թռիչքի ինչ-որ տվյալներ է փոխել, փաստաթղթերում սխալ է թույլ տվել։ Դրանից հետո, նրա խոսքով, կեղծ ահազանգ է եղել, թե ինքնաթիռն իբր ականապատված է։

Ավելի վաղ ուղևորներով ինքնաթիռը մի քանի ժամ պահել էին Մոլդովայի մայրաքաղաքի օդանավակայանում` որևէ պարզաբանում չներկայացնելով: Այնուհետև օդանավը մեկնել էր Բուխարեստ։

ԶԼՄ-ների տվյալներով` ինքնաթիռի օդաչուն Բուխարեստում վայրէջք է խնդրել սկանդալի պատճառով, որն իբր տեղի է ունեցել ինքնաթիռում: Ընդ որում, Մոլդովայում 112 միասնական ծառայությունը հեռախոսային հաղորդագրություն է ստացել այդ ինքնաթիռում գտնվող ռումբի մասին, տեղեկատվությունը փոխանցվել է ռումինացի գործընկերներին:
Միևնույն ժամանակ, Երևանից մեկ չվերթ ուրբաթ գիշերը վայրէջք է կատարել Քիշնևում, սակայն նրա ուղևորներին օդանավակայանում պահել են ավելի քան երեք ժամ: Մեկ այլ թռիչքի համար, որը պետք է ժամաներ ժամը 16.40-ին, հայտարարվել է վեց ժամ ուշացում։