Search
Close this search box.

Միջպետական ավտոճանապարհով երթևեկում են ադրբեջшնցի զինյшլների դեմ-դիմաց

Մայիսի 23-ից փակ էր միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը, որը ձգվում էր սահմանագոտով; Այդ պատճառով երթևեկը կատարվում էր Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ավտոճանապարհով; Մայիսի 26-ի ջրհեղեղից Ալավերդիով ձգվող միջպետական ավտոճանապարհը քանդված է, ուստի Հարսնաքարով ձգվող շրջանցիկ ճանապարհը գերբեռնված էր աշխատում, այդ պատճառով շրջանցիկ ճանապարհին մոտ 15 փոսեր էին առաջացել:

Երկու օր է, ինչ բացվել է Ոսկեպար-Բաղանիս հիմնական ավտոճանապարհը, այդ ճանապարհով անցածներն ասացին, որ Բաղանիս-Այրումի տարածքի կողքով անցնելիս, ճանապարհի դիմաց նախկինում հայկական պաշտպանական դիրքերում այժմ ադրբեջանցի զինյալներն են տեղավորված, միջպետական ճանապարհով անցնողներն ադրբբեջանցի զինյալներից ուղիղ գծով մոտ 100 մետր հեռավորությամբ են անցնում։

Ոսկան Սարգսյան