Search
Close this search box.

«Մինչև ժամը 16։00 ժամանակ եմ տալիս»․ Վահագն Ալեքսանյան

«Հիմա կկարդամ ռուս պրոպագանդիստ Իգոր Կորոտչենկոյի գրառումը, որը նա արել է անցած ամսվա 26-ին՝ հանրահավաքի օրը. «Եվ այս ծաղրածուները որոշել էին Հայաստանում իշխանություն վերցնե՞լ: Նորից հատկացվել են հարյուրավոր միլիոններ Փաշինյանի հեռացման համար, և այդ հարյուրավոր միլիոնները նորից գողացվել են էֆեկտիվ մենեջերների կողմից, թո՛ւ: Սա կատարյալ… նա գոնե խաչը հանե՞ց»: Ի գիտություն պարոն Կորոտչենկոյի՝ ասենք, որ խաչը վաղուց էր հանել, առնվազն գրպանն է դրել»,- Աժ ամբիոնից հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Եթե մեր ընդդիմադիր գործընկերները պնդում են, որ նման բան չկա, դա ապացուցելու մի ճանապարհ կա։ Ես մինչև ժամը 16։00 ժամանակ եմ տալիս՝ հրապարակելու շարժման բոլոր մուտքերն ու ծախսերը, միայն դա անելուց հետո լրիվ լեգիտիմորեն կկարողանան ծաղրել դրսից ֆինանասավորման մասին թեզերը»,- ասաց պատգամավորը: