4-օրյա ժամկետ էիք սահմանել, ի՞նչ է լինելու այդ ժամկետը լրանալուց հետո, հարցրեց լրագրողը Բագրատ Սրբազանին․ «4 օր եմ ասել, հետո կարող է ևս 4 օր ասեմ, հետո մեկ ամիս ու մեկ տարի ասեմ, մեր պայքարն անժամկետ է»,- պատասխանեց նա։ «Այսօրը շատ կարևոր է, մեր ժողովուրդը համապատասխան թվով եթե հավաքվի, իր ընդվզումը հայտնի, ես պատրաստ եմ իրացնել դա»,- ասաց Բագրատ Սրբազանը։