Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր երկրում ամենախոշոր ՀԷԿ-ն է վառվում, ոչ դատախազությունը, ոչ էլ քնչականը գործ չեն հարուցում։
Ավելին, ՔԿ-ի մամուլի խոսնակ Գոռ աբրահամյանը իր մտավոր «ունակություններով» է փայլատակում է ու իր հերթին հարցադրումներ ուղղում լրագրողին, թե «բայց բողոքող եղե՞լ է, կամ մարդ մեռե՞լ է, որ գործ հարուցենք»։
Չէ, ես իհարկե վաղուց գիտեմ ո՞վ, ո՞վ է ու նման շնչավորներից պահանջելու, որ բուն իրենց գործին ծառայեն, կամ էլ որևիցե հարց տալու ցանկություն էլ չունեմ, բայց մեկ է, չեմ դադարում զարմանալ…
Եվ չեմ զարմանում, երբ իմանում եմ, որ այս վառված ՀԷԿ-ի վերականգնումը օգոստոսի 10-ին են խոստացել, ու երկու օր դրանից հետո երկրի գեՌագույն եթիմն իր հոգեբանական աջակցի ու քպ-ական թայֆեն վերադառնալու են արտասահմանյան վոյաժներից։
Այսինքն, իրավունք ունենք ենթադրել, որ ՀՀ ղեկավարական կազմը ընտանյոք հանդերձ, քանի էներգետիկ անկայուն իրավիճակ է ստեղծվել, երկրից թռել են, յուռոփներում, բրիթանիաներում հովանալու։
Իսկ մայրաքաղաքը թող հովհարային անջատումների տակ փոշոտ, անօդ պայմաններում գոյատևի։