Հայերը բնավորություն ունեն՝ ամեն ինչ սրբացնում են։ «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետությունն էլ ենք կոթողացնում ու սրբացնում, թվում է՝ ի՞նչ վատ բան կա, ինչի՞ն եք դեմ, պրոբլեմն այն է, որ, երբ կոթողացնում ու սրբացնում ենք, մենք մեզ զրկում ենք այն ավելի լավը դարձնելու հնարավորությունից, մենք մեզ զրկում ենք այն հնարավորությունից, որ պետությունն ընդամենը գործիք է՝ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար»,- «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանն ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է՝ «մենք սրբացրեցինք մեր բանակն ու ինչի՞ հասանք»։
«Այսքան խոսում ենք՝ պարտություն, պատերազմ, բայց չենք արել ամենակարևոր արձանագրումը՝ այն, ինչ տեսել ենք 2020 թվականին ու դրանից հետո՝ մեր բանակի սրբացման ու կոթողացման պատճառն է։ Հանկարծ վատ բան չասեք, բանակն ուրիշ օրգանիզմ է, իրեն չի կարելի վատ բան ասել: Ու մենք տրվել ենք դրան՝ հո՜պ, սրբություն է, չկպնեք հանկարծ այդ սրբությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։