Search
Close this search box.

Մենք թույլ չենք տալու, որ Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան ժողովրդին փորձի օգտագործել

ՀՀ կառավարությունն աջակցելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, սակայն թույլ չի տա, որ ԼՂ–ի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի կառավարությունն, ինչպես նախորդած ողջ շրջանում, աջակցելու է ԼՂ–ից բռնի տեղահանված քույրերին ու եղբայրներին՝ իրենց սոցիալական խնդիրները հասցեագրելու հարցում: Բայց նաև ուզում եմ ընդգծել կառավարության քաղաքական կամքը, մենք թույլ չենք տալու, որ ԼՂ–ի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար: Մենք շատ համբերատար ենք, հանդուրժող ենք, մեր սերը չենք թաքցնում, սակայն որևէ մեկը սա չպետք է շփոթեի, ընկալի ու գնահատի իշխանության թուլություն»,–ասաց Փաշինյանը:

Վարչապետը հույս հայտնեց, որ այս ուղերձի հասցեատերերը կընդունեն դրանք, չեն հասցնի նրան, որ կառավարությունն այդ ուղերձները «առաքի» կոնկրետ հասցեներով: