Ավստրիայի հավաքականի հետ խաղում 86-րդ րոպեին քթին հարված ստանալուց եւ փոխարինվելուց հետո Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն հոսպիտալացվել է Դյուսելդորֆում, հաղորդում է L’Équipe-ը։
Բուժզննումը լուրջ խնդիրներ չի ախտորոշել։ Վիրահատության անհրաժեշտություն չկա։ Չի բացառվում, որ 25-ամյա ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել Նիդերլանդների թիմի դեմ երկրորդ տուրի խաղին, որը հունիսի 21-ին է։
Եվրո-2024-ի առաջին խաղում Ֆրանսիան ավստրիացիներին հաղթել էր 1:0 հաշվով։