Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու նոր որոշում է ընդունել Ադրբեջանի դեմ։
ՄԻԵԴ-ը քննել է «Ինթիգամ Ալիևն ընդդեմ Ադրբեջանի» և «Սաադաթ Ջահանգիրն ընդդեմ Ադրբեջանի» գործերը։ Այս դատական գործերը կապված են տեղական իշխանությունների կողմից դիմողների ազատ տեղաշարժի (երկրից հեռանալու) իրավունքի արգելքի հետ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Հայցվորները՝ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահության անդամ Սաադաթ Ջահանգիրը և իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը, իրենց հայցերում նշել են, որ արգելքը համարում են անօրինական։ Բացի այդ, նրանք ընդգծել են, որ սպառվել են իշխանությունների անօրինական գործողություններից պաշտպանվելու բոլոր արդյունավետ միջոցները։
ՄԻԵԴ-ը ճանաչել է Ինթիգամ Ալիևի և Սաադաթ Ջահանգիրի իրավունքների խախտումը և որոշել է, որ յուրաքանչյուրին պետք է 3500 եվրո փոխհատուցում վճարվի։